Ինչպես տեղեկացրել ենք, «Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային վճարների, սոցիալական ապահովագրության վճարների պարտքերից ազատելու արտոնություն տալու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՍԿ պատգամավորները բորբոքվեցին, որ փոխանակ Միխայիլ Բաղդասարովին գտնեն ու պատժեն, կառավարությունը պարտակում է նրա հանցագործությունը:
ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում էր խնդրել: Ընդմիջումից հետո տեղի ունեցավ քվեարկություն: Սա այն բացառիկ դեպքերից էր, որ իշխանության նախագիծը չընդունվեց:
Պատգամավորների զգալի մասը չմասնակցեց քվեարկությանը: Կողմ քվեարկեց 53 պատգամավոր, դեմ՝ 1:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ