Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք կողմ չի եղել հողերի հանձնմանը». «Իրատես»

Ապրիլ 26,2016 12:19

Լևոն Տեր-Պետրոսյանի 1998-ի հրաժարականի ոչ «պաշտոնական» պատճառաբանությունն այն էր, որ նա պատրաստվում էր Ղարաբաղի հարցում փոխզիջումների գնալու, այսինքն՝ տարածքներ հանձնելու, ինչին իբր ընդդիմանում էին Հայաստանի հաջորդ իշխանությունների ներկայացուցիչները։ Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց հիմնախնդիրը կարգավորել «ոչ մի թիզ հող» կարգախոսի շրջանակներում, ավելին, վերջինս բանակցային գործընթացից դուրս թողեց Ղարաբաղը։

Այսօր ևս խոսվում է Ադրբեջանին տարածք վերադարձնելու մասին։ Այլ խոսքով, առաջին նախագահը կողմ էր փուլային, ընդդիմախոսները՝ փաթեթային տարբերակին, սակայն ստացվեց այնպես, որ հաջորդ նախագահներն էլ կարծես փուլային տարբերակով են առաջ գնում։ Երբ այս մասին հարցրինք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, վերջինս չհամաձայնեց, որ Տեր-Պետրոսյանը փուլային տարբերակին է կողմ եղել:

– Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը տարածքները հանձնելու հստակ «մեղադրանք» էր հնչում։ Եթե հավատանք տարածված խոսակցություններին, փաստորեն, այսօր նրա՞նք էլ են այդ ճանապարհով գնում։

– Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք կողմ չի եղել հողերի հանձնմանը։ Դա շատ կեղտոտ դեմագոգիա է։ Առաջին նախագահը կողմ է եղել արժանապատիվ կարգավորմանը։ Այն պլանները, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման ճանապարհի վրա ժամանակին քննարկվում էին, շատ լուրջ հանգրվան կարող էին դառնալ։ Նա կողմ է եղել հենց դրան։

– «Արժանապատիվ կարգավորումը» ենթադրո՞ւմ էր «ոչ մի թիզ հող» սկզբունքը։

– Փաստն այն է, որ մենք էինք ստեղծել անվտանգության մի գոտի, որպեսզի Ղարաբաղի բնակչության անվտանգությունը երաշխավորվի։ Այդ տարածքներից նրանց վտանգ էր սպառնում, լինում էին ռմբակոծություններ, կրակոցներ, հազարավոր մարդիկ էին զոհվում։ Այդ անվտանգության գոտու գերագույն նպատակը եղել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։

Ոուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930