Այս անգամ ո՛չ Ցեղասպանության տարելիցի նախորդող օրերին, ո՛չ էլ ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում դպրոցականները պատվո պահակ չկանգնեցին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, մոտ մեկ ամիս՝ ապրիլի 1-ից մինչեւ 24-ը ներառյալ, 9-12-րդ դասարանի հարյուրավոր աշակերտներ պատվո պահակության հերթապահություն էին իրականացնում։ Այն ժամանակ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ հնարավոր է դա ավանդույթ դառնա եւ շարունակվի նաեւ հաջորդ տարիներին։
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը երեկ ասաց, որոշում է ընդունվել հաջորդ տարիներին դպրոցականների պատվոպահակություն չկազմակերպել եւ այդ որոշումն ընդունվել է դեռ անցյալ տարի, երբ նախարարն Աշոտյանն էր:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում