Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլի անդրադարձը Երևանում տեղի ունեցած պայթյունին

Ապրիլ 26,2016 11:29

2016թ. ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած երթուղային ավտոբուսի պայթյունին անդրադարձել են արևմտյան և հատկապես ռուսական մի շարք լրատվամիջոցներ։

Հայտնի abc news լրատվականը հաղորդում է ողբերգական դեպքի մասին՝ նշելով, որ պայթյունին զոհ է գնացել մեկ հոգի, ևս 6-ը վիրավորվել է։

Արևմտյան մեկ այլ՝ International Bussiness Times-ը  հոդված է հրապարակել, որտեղ պատմում է Երևանում տեղի ունեցած պայթյունի մանրամասների մասին։ Միջազգային լրատվամիջոցը նշում է, որ պայթյունից հետո մի քանի ժամ սարսափելի տեսարան է եղել դեպքի վայրում։ Նյութի մեջ մեջբերված է նաև դեպքի վայրին մոտ ապրող բնակիչներից մեկի խոսքը։ Նելսոն Ստեփանյանը, որն ապրում է այն վայրի հարևանությամբ, որտեղ որոտացել է պայթյունը, քնած է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել. «Շատ հուժկու պայթյուն էր, որի հետևանքով փշրվեցին նաև ապակիները»։

Արևմտյան լրատվամիջոցները չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը, նշելով սակայն, որ ահաբեկչությունը Հայաստանում խիստ հազվագյուտ երևույթ է։

Ռուսական լրատվամիջոցների կատարած անդրադարձներում նույնպես պատմվում են տեղի ունեցած ողբերգական իրադարձության մանրամասները, երբեմն սակայն, որոշակի անճշտություններով։ Մասնավորապես ռուսական մի շարք լրատվամիջոցներ մեջբերում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, որն, ըստ ռուսական աղբյուրների, ասել է, թե ավտոբուսի ուղևորներից մեկի ձեռքում պայթուցիկ է եղել, որն էլ պայթել է։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած պատահարը, մանրամասնել էր տեղի ունեցածը։ ՀՀ ոստիկանապետի խոսքերով՝ պայթյունի օջախը եղել է ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղը։ Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ պայթող նյութը եղած լինի այդ նստատեղին նստած անձի մոտ, ոստիկանապետը չէր բացառել այդ տարբերակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930