Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման Բանկը իջեցրել է հեռահար սպասարկման սակագինը

Ապրիլ 26,2016 11:21

Զարգացման Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդները մինչև հուլիսի 7-ը դիմելու դեպքում Ինտերնետ-բանկ ծառայությունից օգտվելիս կվճարեն 1 տարվա համար յուրաքանչյուր սարքի դիմաց միանվագ 5000 ՀՀ դրամ՝ 18.000-24.000 ՀՀ դրամի փոխարեն:

Ակցիայի ժամանակահատվածում Ինտերնետ-բանկ համակարգով և Մոբայլ բանկինգ բջջային հավելվածով ամենաշատ գործարքներ կատարող հաճախորդը կհայտարարվի «ՍՄԱՐԹ» հաճախորդ, ինչը նշանակում է, որ նա հնարավորություն կստանա հետագայում ևս սպասարկվել նույն պայմաններով և ակցիայի ավարտից հետո կստանա անակնկալ նվեր բանկի կողմից:

«Ակցիան նպատակ ունի խրախուսել հաճախորդներին օգտվել հեռահար սպասարկման ծառայություններից, այդպիսով խնայել իրենց ժամանակը, պարզ և արագ կատարել գործարքներ օրվա ցանկացած ժամի», -նշվում է հաղորդագրությունում:

Ինտերնետ-բանկ ծառայության մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել սույն հղմամբ, իսկ Մոբայլ բանկինգի մասին՝ այս հղմամբ:

Զարգացման Հայկական Բանկի ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել www.armdb.com կամ զանգահարել 59 15 15 հեռախոսահամարով:

 

«Զարգացման Հայկական Բանկ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930