«Իզվեստիան» գրում է, թե իր դիվանագիտական աղբյուրները Երեւանում գանգատվել են, որ «շատ դժվար է դարձել աշխատելը», քանի որ ԱՄՆ-ն Հայաստանում ակտիվորեն առաջ է մղում իր շահերն «ընդդիմադիր ԶԼՄ-ների միջոցով»։ Դիվանագիտական աղբյուր կոչվածը մի տեղ «ընդդիմություն» բառն է օգտագործում, մի այլ տեղ ՀԿ-ներին է հիշում ու զրպարտում՝ իբր Ռուսաստանի դեմ ցույցերի մասնակցած երիտասարդներին 5-6 հազար դրամ էր վճարվել, բայց ակնհայտ է, որ բուն խնդիրն ընդդիմադիր ԶԼՄ-ներն են, որոնք ՀՀ քաղաքացիներին տրամադրում են Մոսկվայի դեմ։
Փաստորեն, Հայաստանի հինգ– վեց օրաթերթերը, պլյուս մեկ-երկու կայքերը Հայաստանն այնպես են հեղափոխում, որ Ռուսաստանն իրար է անցել ու իր անճարակությունն է խոստովանում։
Դա հնարավոր է երկու պարագայում՝ կամ Հայաստանի ընդդիմադիր ԶԼՄ-ներն ու լրագրողներն ամենակարող են, համարյա Աստծուն հավասար։ Կամ՝ ավելի հողեղեն բացատրություն կա. նրանք ասում են Ճշմարտությունը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում