news.am. Ադրբեջանը ռուսական «ՎՏԲ» բանկի սեփականատերը չէ, իսկ այդ մասին հայտարարությունները խեղաթյուրում են իրականությունը: Այս մասին ապրիլի 25-ին հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, «ՎՏԲ» բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական «ՎՏԲ» հանրային բաժնետիրական միությանը: Իսկ ՎՏԲ հանրային բաժնետիրական միության բաժնետոմսերի 60.93 տոկոսն էլ Ռուսաստանի կառավարությանն է պատկանում, ի դեմս «Ռոսիմուշչեստվո» գործակալության: Բաժնետոմսերի 26 տոկոսը ազատ շրջանառության մեջ է: Դրանից 2.95 տոկոսը հիմա պատկանում է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամին: Բայց նման գործնական մասնակցությամբ նա չի կարող ազդեցություն ունենալ ոչ «ՎՏԲ» ՀԲԸ ոչ էլ «ՎՏԲ»-ի (Արմենիա) վրա: Ավելին, հավելեց նախարարը, 2012-14 թթ. հայկական բանկի ռուս սեփականատերը չի գանձել դիվիդենտներ,իսկ եկամուտը ուղղել է կապիտալի ամրացմանն ու նոր նախագծերի ֆինանսավորմանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Կարդացեք նաև
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր …
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
2015-ի վերջի դրությամբ «ՎՏԲ»-ի ( Արմենիա) վարկային պորտֆելը կազմում էր 95 մլրդ դրամ իրավաբանական անձանց ու մոտավորապես 71.3 մլն դրամ՝ ֆիզիկական: 2012-15 թթ. ռուս սեփականատերը հայկական բանկի սահմանադրական կապիտալի մեջ է ներդրել մոտավորապես 50 մլն դոլար, որից մոտավորապես 35 մլն դոլարը՝ 2015-ի ընթացքում: «Ասվածի համատեքստում, չկան հիմքեր հայտարարելու, որ բանկը գործում է Հայաստանի շահերի դեմ»,- ամփոփել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը
Մինչ այդ այդ առթիվ որոշ մտահոգություններ էին հայտնել մի քանի ընդդիմադիր պատգամավորներ: