Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հարցազրույց է տվել Associated Press լրատվական գործակալությանը, որի ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների։
Վարչապետ Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ վրաց ժողովուրդը շարունակելու է մերձենալ արևմտյան պետությունների հետ, միևնույն ժամանակ ձգտելով կարգավորել հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ։
Կվիրիկաշվիլին իր խոսքում նշել է, որ վրաց ժողովուրդը ակնհայտորեն ցանկանում է լինել արևմտամետ և եվրոպամետ, բայց դա չի նշանակում, որ Վրաստանը չպետք է կարգավորի հարաբերություններն իր հարևան Ռուսաստանի հետ, սակայն դա չպետք է տեղի ունենա ի հաշիվ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Հարցազրույցի վերջում Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի ապագան կապված է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։