Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապ վերականգնել քաղպաշտպանության դասընթացները

Ապրիլ 26,2016 10:28

Հեշտ է ջարդուփշուր անել անգամ ֆաշիստական Գերմանիայի նման հզոր մի երկրի բանակ, երբ թշնամիդ մեկն է, դաշնակիցդ քո դեմ չի գործում, թիկունքդ պահում է մի հսկա կայսրություն, ընտանիքիդ համար էլ հանգիստ ես:

Իսկ ի՞նչ անել, երբ թշնամիներդ երեքն են, թիկունքդ սեփական կառավարությունը բացում է, բարձրաստիճան հրամկազմիդ ռուսահպատակ ազգադավները համագործակցում են թշնամուդ հետ, տանը ընտանիքդ սովամահ է լինում, օրենքի պաշտպանները հանցագործների հետքերն են մաքրում…

Եվ հանկարծ… 18-20 տարեկան տղաները բազմապատիկ թշնամուդ հողին են հավասարեցնում, նրա ժամանակակից զենքի ամենակարող լինելու պատրանքը հոդս ցնդեցնում ու հինգ օրում հիմնահատակ ավերում 1920թ-ից ժառանգություն մնացած ռուսահպատակ հայի վախերի վրա բազմած մենթալիտետը:

Հետո նրանց քույրերն ու եղբայրները ՌԴ ԱԳ նախարար Լավրովին հասկացնում են, որ նոր ժամանակներ են, նա գործ ունի նոր սերնդի հետ, նրա հպատակները արդեն ՀՀ-ում եղանակ չեն ստեղծում, նրան ետ են ուղարկում և ռազմի դաշտում տարած հաղթանակը ամրագրում: Պատերազմում տարած հաղթանակը մեր երիտասարդների հաղթանակների շարունակությունն է.

  • Պայքար «100 դրամ ուղեվարձ»- ի համար առանց ՀՀ իշխանությունների սադրանքին տրվելու:
  • Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքար, առանց ռուսական կասրության փափագած «Մայդան» կոչվող սադրանքին տրվելու:
  • Գյումրիում՝ ռուսական կասրության կողմից իրականացված Ավետիսյանների ընտանիքի սպանդ-սադրանքի առիթով ՌԴ 102 բազայի վրա հարձակման դրդելու ձախողում:
  • Երկրում տարրական խնդիրներ լուծելու կառավարության անկարողության հետևանքով ոստիկանության հետ շարունակաբար առճակատում:

Տեսնում ենք, որ մեր պետականությունը կայացնելու համար առկա է ամենը՝ տոկուն ռազմիկներ, ռուսի բերանին չնայող, ինքնուրույն որոշումներ կայացնող երիտասարդություն, բարդ խնդիրներին պարզ լուծումներ տալու ունակության տեր Կոմանդոս՝ «Ընդամենը մեկ դիպուկ հարված նավթահորերին և Ադրբեջանը կազմաքանդված է»:

Ժամանակն է, որ Կոմանդոսը վերականգնի, խորհրդային տարիներից մեզ հայտնի, քաղաքացիական պաշտպանության (և այլ պաշտպանության) համընդհանուր դասընթացները, որպեսզի պատերազմի ժամանակ յուրաքանչյուրս իմանանք մեր տեղն ու անելիքը, ցույց տա մեզ, թե ի՞նչ կերպ կարելի է դիմակայել Նախիջևանից Թուրքիայի հնարավոր ներխուժմանը, և, թե որ գործողությունները կնպաստեն նրա կազմաքանդմանը:

Քանի դեռ մեր նպատակը գոյատևելն է՝ դատապարտված ենք… Փոքր նպատակները չեն իրականանում, իրականանում է մեծ նպատակը: Մեծ ուժը միշտ թաքնված է մեծ նպատակի հոգևոր բովանդակության ետևում:

Եթե օտարի ապակողմնորոշման արդյունքում ձեռքդ մեկնել ես ներուժիցդ ավելի փոքր նպատակի, նշանակում է շրջվել ես ետ ու գնում ես տգետներին ու վայրենիներին ընդառաջ: Դու ետ՝ նրանք առաջ, դու շալակում ես պարտավորություններ՝ նրանք հեծնում են իրավունքներիդ վրա և քեզ դարձում հպատակ:

Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դաշնակից ենք փնտրում մեզ ոչ հավասար քաղաքակրթական ստատուս ունեցող երկրների շրջանում: Մոռանում, որ գոյություն ունի նաև Չինաստանի նման քաղաքակրթական բազմադարյա ավանդույթներով հարուստ երկիր:

Երբ իջնում ես վայրենու մակարդակին, ապա պարտությունդ անխուսափելի է: Այն ինչ նա՛ կանի դու երբեք չես անի: Հայի ու թուրքի միջև հավասարության նշան դնող ռուսական պրոպագանդայի թմբիրից հարկավոր է դուրս գալ: Հավասարը հավասարի հետ ի՞նչ բանակցություն վարելու մասին կարող է խոսք լինել, երբ գործ ունես վայրենիների հետ, որտեղ մարդ գլխատելը համարվում է հայրենասիրություն…

Ելքը մեկն է՝

Կազմաքանդել Ադրբեջան-Թուրքիա ասածը, իսկ մեր ռուս «բարեկամին» օգնել ազատվել «մեծ» լինելու կործանարար բարդույթից: Հիշեցնել նրան, որ իր «քաղաքակրթության» հաշվարկը սկսվում է ճորտատիրության վերացումից՝ 1861թ-ից: Հասցնել նրա գիտակցությանը, որ ժամանակն է հրաժարվել մեր երկրում հեղինակավոր մարդկանց սպանելու և քրեական հանցագործների համար դեպի իշխանություն ճանապարհ հարթելու արատավոր պրակտիկայից: Հակառակ պարագայում մյուս երկու թշվառականների ետևից կգնա կազմաքանդման:

Մեծ ճանապարհ դուրս գալուց հետո մեզ դաշնակիցներ փնտրելու հարկ չի լինի՝ նրանք իրենք մեզ կգտնեն: Ով առաջինը կսկսի կազմաքանդման գործընթացը՝ նրա երկրին կշնորհվի ժողովրդավարական անունը, ով քարշ կգա պոչում՝ նա կմնա փլատակների տակ:

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Արկադի Տեր-Թադևոսյանին ճանաչում եմ 1988թ.-ից, Ղարաբաղի ազատագրական պայքարից:
    Որպես մասնագիտական զինվորական երբեք նա չի սխալվել ցանկացած որոշում ի կատար ածելու:Լինելով կադրային սպա, մարտական մկրտությունը ստացել է Աֆղանստանում, մենք որպես կամաորականներ միշտ ել ձգտել ենք հանդիպել Կոմանդոսին, լսելու իր անցած ճանապարհն եվ խորհուրդներն:Լինելով միակ մասնագիտական կադրային սպա,նա երբեք ցույց չի տվել իր եսն,բոլորիս հետ եղել է հավասար, չնայած որ նա եղել է ավելին, քան մենք:
    Շուշիի ազատագրման պլանը իրոք դա Կոմանդոսի հաղթանակն է,առաջին Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ նա պետք էր ստանար,որպես առաջին Հաղթանակի հիմնադիր:Փառք քեզ Կամանդոս,իչպես ասում է Հաղթանակից հետո Սերժ Սարգսյանը“Առաջին անգամ մեր իրականության մեջ հնչեց մարտական հրաման, քարտեզի վրա մշակվեց և հաստատվեց ամբողջական օպերացիայի պլան: Սա սկիզբն էր հաղթական պատերազմի” եվ դա քո բանաձեվի հախթանակն էր:Դրա համար դու դարձար Լեվոնի առաջին զոհն:
    Երկրի ՀՀՇ-ական ղեկավարները և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը կաթվածային վիճակում էր: Արունով վերցրաց հողերն ես համաձայն չեմ ետ տալու, ասաց Վազգեն Մանուկյանը,եվ պաշտպանում էր բոլոր հրամանատարներին:
    Իսկ 1993 թ.-ի Հոկտեմբեին նա ազատվեց այդ պշտտոնից, Լևոն Տեր-Պետրոսյանը վախենլով մի բանից որ բանակն ավելի էր հարգում Վ. Մանուկյանին,նրա համար որ Վազգեն Մանուկյանը պաշտպանում էր դաշտային հրամանատարներին:
    Լևոն Տեր-Պետրոսյանը խախտելով 1996 թ. սեպտեմբերի 22-ին ընտրությունների արդյունքները նա դարձավ Հայաստանի առաջին խարդախ նախագահն, եվ իր փորձն նա փոխանցեց իր հաջորդներին,որից հետո բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ու ցուցարարներ ձերբակալվեցին իսկ դրանց ճանկեերից փրկվածներն էլ, գերադասեցին ընտրել սփյուռքի ճանապարհն:Երևան մտցվեցին բանակի ստորաբաժանումներ ծանր զրահատեխնիկայով,եղան տասնյակ ազմեղ զոհեր եվ դա Հայ ազգն երբեք չի մոռանա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930