Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու, որտեղ կկայանա ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։
Նախագահ Էրդողանն Ադրբեջանի մայրաքաղաք է մեկնել Թուրքիայի կառավարության մի շարք անդամների, ինչպես նաև կնոջ՝ Էմինե Էրդողանի ուղեկցությամբ։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ալիևն ու Էրդողանը առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել երկու պետությունների միջև հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին ընթրիք է մատուցել, որին մասնակցել են նաև երկու երկրների նախագահների կանայք։