Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի մի շարք պատգամավորներ միացել են ցեղասպանության ճանաչման նախագծին. genocide.org

Ապրիլ 26,2016 09:50

Ուկրաինայի Ռադայի մի շարք պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բառվինենկոյի հեղինակած նախագծին, որով նախատեսվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է genocide.org կայքը։

Բառվինենկոյի առաջարկած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենդրական նախագծին իրենց աջակցությունն են հայտնել ընդհանուր առմամբ Ուկրաինայի Ռադայի 12 պատգամավոր, որոնք ներկայացնում են երկրի տարբեր քաղաքական ուժերին։

Ուկրաինայի օրենսդիր մարմնում ծավալվող այդ իրադարձությունները մեկնաբանել է այդ երկրի հայ համայքնի ղեկավար Վիլեն Շատվորյանը. «Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի պատգամավորներին՝ արդարությանը հավատարիմ լինելու համար»։

Տեղեկացնենք, որ 2013թ. հունիսի 6-ին Ռադայում գրանցվեց օրենսդրական մի նախագիծ, որով նախատեսվում էր ճանաչել 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Օրենսդրական նախագծի հեղինակները Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովն էին։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930