Արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն՝ ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, որը տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, առավոտյան ժամը 4-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած եւս մեկ քաղաքացի: 62-ամյա կինը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն այժմ նրա ինքնազգացողությունը վատացել է եւ նա ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել: Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն:
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Բոգդան» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Մի տեսակ նման չի թշնամու կատարածի: Պետք է ստուգել բիզնեսի տեսակետից հնարավոր տարբերակները:
մահացածներից մեկը ատամնատեխնիկ է, 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը