Ապրիլի 25-ի երեկոյան Երեւանում ուղեւորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրգործ։
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով/ Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ/ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:
Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականացնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական եւ օպերատիվ հետախուզական գործողություններ: