Արմենպրես. Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը ֆիքսել են երկու ճանապարհային տեսախցիկները․ դրանցից մեկը վնասվել է, սակայն երկրորդը ֆիքսել է պայթյունի պահը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Ոստիկանության պետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։ «Հնարավո՞ր է, որ պայթող նյութը եղել է այդ նստատեղին նստած անձի մոտ»,- լրագրողի հարցին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց «Այո, հնարավոր է»։ Նա նշեց, որ այդ նստատեղին նստած անձի ինքնությունը դեռեւս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։