Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի եւ վառելանյութի հետ։ Այս մասին, ըստ «Առաջին լրատվականի»՝ լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Նա հաստատել է նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։
«Պայթյունը բեկարոյին չի եղել, այլ ալիքավոր»,- ասել է ՀՀ ոստիկանության պետը։
Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշել է, որ հիմա ոչ հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր վարկածները նախնական են՝ կարող են փոխվել տաս րոպե անց: