Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Հալաբյան փողոցում ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ՝ մեկ զոհ, 7 վիրավոր. անհրաժեշտ է օգնություն: Ավտոբուսը սպասարկել է 63 համարի երթուղին: Պարզվում է, ավտոբուսը պատկանել է «Քինգ Դելյուքս» ընկերությանը: Ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ավտոբուսը եղել է սարքին, այն աշխատել է դիզվառելիքով: «Որ նայում եք, չե՞ք տեսնում, որ տենց պայթյուն չէր կարող լինել դիզվառելիքից…անմեղ մարդիկ տուժեցին…»,- ասել է Արթուր Հարությունյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Yerkir.am-ի կայքում