Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի ուղեւորներից մեկին, ինչպես տեղեկացրել էինք, վիրահատում էին «Արմենիա» բժշկական կենտրոնում: Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ պայթյունից տուժածներից՝ 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։
Տուժածների մեջ եղել է հղի կին, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ եւ պտղի կյանքին որեւէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային վնասվածքներ
Ավելի վաղ հայտնել էինք, որ կենտրոն էին տեղափոխվել 6 տուժած. նրանց մոտ մակերեսային այրվածքներ են, ավելի շատ շոկային վիճակ է, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Հիշեցնենք, որ այսօր 21.51-ին Հալաբյան փողոցում Բոգդան մակնիշի ավտոբուս է պայթել, ըստ նախնական տեղեկատվությունների` կա 2 զոհ:
Կարդացեք նաև
Քիչ առաջ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սոնա Տրուզյանը ավտոբուսի պայթյունի դեպքի վայրից լրագրողներին փոխանցեց, որ տուժածների ընդհանուր թիվը 9-ն է, որոնցից զոհվել է 2 անձ
Նելլի ԲԱԲԱՅԱՆ