ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի հայտարարությունը
Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժ.օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից: