Թեեւ ամերիկյան մամուլը շրջանցում է «ցեղասպանություն» բառը, այդուհանդերձ Հայոց ցեղասպանության 1Օ1-րդ տարելիցին, ինչպես նաեւ Ջորջ Քլունիի Հայաստան կատարած այցին անդրադարձել են ամերիկյան գրեթե բոլոր գլխավոր թերթերը։
«Ջորջ Քլունին տարիներ շարունակ բարձրաձայնել է հայերի նկատմամբ իրագործված սպանդը «ցեղասպանություն» կոչելու կարեւորության մասին, մի բան, ինչը ԱՄՆ-ի կառավարությունը չի արել՝՝, – նշված է «Ամերիկայի Ձայն»-ի տեսանյութում։
Ամերիկյան «The Economist» շաբաթաթերթն անդրադառնում է «Ավրորա» մրցանակաբաշխությանը, «Հիշատակի նոր ճանապարհ» հոդվածում։
Շաբաթաթերթը մեջբերում է Քլունիի խոսքը այն մասին, թե անհնար է կանխել ապագա ցեղասպանությունները, եթե այսօր չենք կարողանում գործածել այս բառը 1Օ1 տարի առաջ իրականացված ցեղասպանության մասին։
Կարդացեք նաև