Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ-ի 6-րդ մասնաշենքում այսօր տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Ուսանողներից մեկի մի շարք դիտարկումներին ի պատասխան նա համոզմունք հայտնեց, որ բանակում չծառայածներին չպետք է աղջիկ տալ, եւ ոչ միայն:
«Այնպես արեք, որ ձեր շրջապատում չծառայածներն իրենց, այսպես ասեմ, թույլ զգան: Մենք ինքներս կարող ենք նպաստել, որ բոլորը ծառայեն: Ես 20 տարի ծառայում եմ, իմ գերդաստանում չծառայած մարդ գոյություն չունի»,-դիմելով ուսանողին` ասաց Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշեց, որ իր շրջապատում էլ կան չծառայած մարդիկ, բայց այդ հանգամանքը «գլուխ գովելու» հիմք չէ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ