Քիչ առաջ Սենթ Լուիսում մեկնարկեց շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության եզրափակիչ տուրը:
Կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որ ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում, նախավերջին տուրից հետո 8,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ կես միավորով գերազանցում երկրորդ տեղում ընթացող Նազի Պաիկիձեին:
Այսօր Տաթեւը սեևերով խաղում է կանանց միջազգային վարպետ Աշրիթա Եվսարայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ