«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից իրենց հիվանդանոց են տեղափոխվել 6 տուժած. նրանց մոտ մակերեսային այրվածքներ են, ավելի շատ շոկային վիճակ է, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառի մասին առայժմ տեղեկություն չեն կարող հայտնել, այս մասին Aravot.am-ին փոխանցեցին ԱԻՆ-ից, նշելով, որ պատճառը պարզելու համար դեռ ժամանակ է հարկավոր:
Քիչ առաջ Առողջապահության նախարարությունից Aravot.am-ին ասացին, որ մեկ տուժածին վիրահատում են, նրա կյանքի համար պայքարում են: Մեկ տուժածը` հղի է:
Ըստ մեր տեղեկությունների` 3 տղամարդ եւ 3 կին են տեղափոխվել հիվանդանոց:
Կարդացեք նաև
Լուսանկարը` CivilNet.TV-ի
Նելլի ԲԱԲԱՅԱՆ