Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատեսը՝ ավտոբուսի պայթյունի մասին. «Ասացին, որ մի քանի հոգու փրկել են»

Ապրիլ 25,2016 23:03

Ըստ ականատեսի` ավտոբուսը լի էր մարդկանցով

Քիչ առաջ տեղեկատվություն է տարածվել, որ Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուս է պայթել: Նունե Հովսեփյանը, ով պայթյունի ականատեսներից է եղել,  գտնվել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա, Aravot.am-ին պատմեց, որ շատ ուժեղ պայթյուն էր. «Պայթյունից հետո արագ վազեցի այդ ուղղությամբ, արդեն ահավոր էր․․․․ ծուխ ու մենակ կմախքը մեքենայի…,- ասաց նա՝ ավելացնելով, – առաջին օգնություն ցույց տված մարդիկ ասացին, որ մի քանի հոգու փրկել են․․․ մյուսները չեն փրկվել…»:

Ըստ նրա՝ մի կին, որն իր ընկերուհուն էր այդ ավտոբուսով ճանապարհել, ասաց, որ այն լի էր մարդկանցով: Ականատեսը նաեւ նշեց, որ խոսակցություններ կային, որ ավտոբուսի «գազի բալոնը» չի եղել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ 2 տուժած տեղափոխվել են շտապ օգնության մեքենայով. նրանց վիճակը գնահատվել է ոչ ծանր, շնչուղիների հետ կապված խնդիրներ կան: Մյուս տուժածներին մինչ շտապ օգնության մեքենայի մոտենալը անհատ մեքենաներով են տեղափոխել հիվանդանոց:

ԱԻՆ-ից Aravot.am-ին տեղեկացրել են, որ ավտոբուսը հանրային տրանսպորտ էր՝ «Բոգդան» մանիշի ավտոբուս, այն դիզելային վառելիքով էր աշխատում:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը  Life.panorama.am-ին տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ եղած տվյալներով՝ մահացել է 3, վիրավորվել 7 քաղաքացի:


Լուսանկարը` CivilNet.TV-ի

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930