Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի արդյունքում 8 հոգի տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
«Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 տուժած տեղափոխվել են շտապ օգնության մեքենայով. նրանց վիճակը գնահատվել է ոչ ծանր, շնչուղիների հետ կապված խնդիրներ կան:
Մյուս տուժածներին մինչ շտապ օգնության մեքենայի մոտենալը անհատ մեքենաներով են տեղափոխել հիվանդանոց:
ԱԻՆ-ից Aravot.am-ին տեղեկացրին, որ ավտոբուսը հանրային տրանսպորտ էր՝ «Բոգդան» մանիշի ավտոբուս, այն դիզելային վառելիքով էր աշխատում:
Կարդացեք նաև
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի նախնական տվյալներով՝ զոհել է 1, վիրավորվել 7 քաղաքացի:
Մանրամասներն՝ առաջիկայում
Լուսանկարը` CivilNet.TV-ի
Նելլի ԲԱԲԱՅԱՆ