Օբամայի կորսված հնարավորությունների ութամյա գործելակերպի արձագանքները
Վաշինգտոն – Երեկ Թուրքիայում, մի երկրում, որի կառավարությունը պաշտոնապես հերքում է Հայոց ցեղասպանությունը և խորհրդարանում, որտեղ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդը կոչ է արել վերացնել ծագումով քուրդ ընտրված պատգամավորների անձեռնմխելիությունը, հայկական ծագումով պատգամավոր Կարո Փայլանը քաջություն ունեցավ իր գործընկեր պատգամավորներին հիշեցնելու Օսմանյան խորհրդարանի տասներկու հայ պատգամավորների մասին, որոնց ողբերգական ճակատագրերը վճռել էր նմանատիպ քաղաքականությունը:
Նույն օրը վարչակազմի համար սովորություն դարձած հիասթափեցնող քայլով Սպիտակ տնից ստացված տեղեկատվությամբ հաստատվեց, որ ևս մեկ անգամ նախագահ Օբաման կխուսափի 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճշգրիտ որակելուց, որոնք նա կրկին հայերեն «Մեծ եղեռն» է կոչել (այսպիսով խուսափելով օգտագործել ցեղասպանություն, Genocide եզրույթը):
Թուրքիայում միայնակ պատգամավորի բարձրաձայնելու քաջությունը խիստ հակադրվում է ցեղասպանությունը դատապարտելու ազատ աշխարհի առաջնորդի ձախողմանը: Այսպիսով, ԱՄՆ նախագահ Օբաման իր պաշտոնավարման վերջին տարում կրկին խուսափեց 1915 թ. հայերի համակարգված սպանությունները և էթնիկ զտումներն իբրև ցեղասպանություն բնութագրելուց, չնայած իր խոստումներին, որ §որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը¦՝ հիմք ընդունելով §իմ հստակ համոզմունքը, որ Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, սեփական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն փաստագրված իրողություն է` հիմնավորված հսկայածավալ պատմական ապացույցներով¦: Նախագահը բաց թողեց իր խոստումը պահելու հնարավորությունը և չկարողացավ մեկընդմիշտ վերականգնել ճշմարտությունը:
Կարդացեք նաև
Բաց թողնված հնարավորությունն էլ ավելի ցավալի է, քանզի այն կարող էր ԱՄՆ քաղաքականությունը համատարած հետևողական դարձնել՝ համահունչ լինելով պետքարտուղար Քերրիի կողմից Կոնգրեսի այն բանաձևի սատարմանը, որ մարտ ամսին միաձայն ընդունվեց՝ դատապարտելով Իրաքում և Սիրիայում §Իսլամական պետության¦ կողմից քրիստոնյաների, եզդիների և այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ իրականացրած վայրագությունները որպես ցեղասպանություն: Ինչպես պետքարտուղարն էր նշել. §Տեղյակ ենք, որ իր վերահսկողության գտնվող շրջաններում §ԴԱԻՇ¦ (Իսլամական պետություն) խմբավորումը համակարգված ջանքեր է գործադրում ոչնչացնելու հնագույն համայնքների մշակութային ժառանգությունը՝ ոչնչացնելով հայկական, սիրիական ուղղափառ և հռոմեական կաթոլիկ եկեղեցիներ …¦:
1915 թվականի Օսմանյան Թուրքիայի և ուղիղ մեկ դար անց §Իսլամական խալիֆայության¦ ցեղասպան գործունեության միջև ուղղակի կապի ցանկացած հասկացողություն անհետացավ: Ահազանգումները, որ հարձակումները միտումնավոր թիրախավորված են Սիրիայում հայկական տարածքների դեմ, ինչպիսիք են «Ջաբաթ Ալ-Նուսրայի» կողմից Քեսաբ քաղաքից հայ բնակչության արտաքսումը և §Իսլամական պետության¦ կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ոչնչացումը Դեր Զորում. այս դեպքում երկուսն էլ Սիրիայի քաղաքացիական հակամարտությունում Թուրքիայի ահաբեկչական փոխանորդներն են, և դա միայն ապացուցում է, թե ինչպես անցյալի դասերի գիտակցված անտեսումը լոկ հող նախապատրաստեցին հետագա վայրագությունների համար:
Բացի այդ, մեր օրերում, երբ Հայաստանի Հանրապետությունն ականատես եկավ Սիրիայից մոտ 20 000 փախստականների ժամանման, ևս մեկ հիշեցում է Հայոց ցեղասպանության երկարատև հետևանքների մասին: Սրանք այն ընտանիքներն են, որ տեղահանվել էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ և կրկին տեղահանվում են §Իսլամական պետության¦ թուրքական աջակցության պատճառով:
Եթե ողջ տարածաշրջանում §Իսլամական պետությունից¦ ներշնչված բռնությունների տարածման համար հավելյալ ապացույցներ էին անհրաժեշտ, ապա Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան 4 օրյա պատերազմում զոհված հայ զինծառայողների դիակների նկատմամբ վերաբերմունքն ավելի են, քան տագնապալի հաստատում: Ճակատամարտում նահատակված երիտասարդների գլխատված դիակների պղծումը չի կարելի ինչ-որ կերպ կամ ինչ-որ չափով հանդուրժել, սակայն Օբամայի վարչակազմը կրկին նախընտրեց չտեսնել Սիրիայում և Իրաքում հալածանքների պրակտիկան, որն այժմ արդեն Ադրբեջանում է առաջացել:
Այսօրվա հայտարարությունը հղում էր կատարում Ռաֆայել Լեմկինին, ով ստեղծել էր §ցեղասպանություն¦ եզրույթը, վկայակոչելով այն, ինչ տեղի է ունեցել հայերի և հրեաների հետ որպես ցեղասպանության նախատիպեր, ինչպես նաև ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խիզախ առաջնորդությունը, ով ահազանգում էր աշխարհին, որ §ազգի բնաջնջման արշավ¦ էր տեղի ունենում հայ ժողովրդի դեմ: Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանությունը միանշանակ հաստատելու նախագահ Օբամայի անկարողությունը արժեզրկում է Հայոց ցեղասպանության տարիների մեր դիվանագետների հպարտ ժառանգությունը և նրանց կատարած բացառիկ աշխատանք, ինչպես նաև այսօր ամբողջ աշխարհում հանուն ճշմարտության վրա լույս սփռելու իրենց կյանքը վտանգողների ջանքերը:
1981 թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանն ուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նշելով, որ §Ինչպես դրան նախորդած հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը – ինչպես նաև նման շատ ու շատ այլ հետապնդումներ շատ ու շատ այլ ժողովուրդների նկատմամբ – Հոլոքոստի դասերն երբեք չպետք է մոռացվեն¦: Սա ճշգրիտ արտացոլում է Ամերիկայի արժեքները և ցեղասպանություն դեմ խոսելու արձանագրությունը:
Մինչ ԱՄՆ նախագահ Օբաման քաջալերել և փորձել է ապահովել այն թուրքերի անվտանգությունը, ովքեր Թուրքիայի ցեղասպանական անցյալը ընդունելու պատրաստակամությամբ են հանդես եկել, լավագույն ապահովությունը, որ Նախագահը կարող է տրամադրել, ևս մեկ անգամ Միացյալ Նահանգների այն դիրքորոշման վերահաստատումն է` արտացոլված Արդարադատության միջազգային դատարանի 1951թ. հայցում, նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981թ. Հայտարարությունում, ինչպես նաև 1993 թ. Կոլումբիայի շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի որոշման մեջ, որ գտնում էր, որ ԱՄՆ քաղաքականությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Անցյալ ամիս Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել Օբամայի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը`նշելով, որ պատշաճ դատապարտման և դրանց` որպես այդպիսին ճշգրիտ անվանում տալու բացակայությունը միայն խրախուսում է մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը և խթանում է ժխտումը, որ միշտ պատրաստ է խեղաթյուրել ճշմարտությունը և խոչընդոտել կանխումը:
ԱՄՆ նախագահ Օբաման կարող էր ամրապնդել §Իսլամական պետության¦ զսպման ռազմավարությունը՝ զուգահեռներ անց կացնելով երիտթուրքերի վարչակարգի և այսպես կոչված §Իսլամական խալիֆայության¦ գաղափարախոսությունների և իրականացման մեթոդների միջև, որը հետապնդում է բոլոր փոքրամասնություններին՝ ընդհուպ բնաջնջման և իրենց պատմական և մշակութային ժառանգության, այդ թվում, իրենց երկրպագության վայրերի լիակատար ոչնչացման: Շատ ավելի հիասթափեցնող է այն, որ այս մեղանչումը պայմանավորված է Թուրքիայի կառավարության ճնշմամբ, երբ հստակ ապացույցներ կան, որ նույն կառավարությունը երկար ժամանակ հանդուրժել է ԻԼԻՊ-ին աջակցող հոսանքերը:
- Ամերիկան արժանի է մի նախագահ, որը ճշմարտությունն է ասում և դատապարտում բոլոր ցեղասպանությունները¦, – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: §Ընտրովի ճանաչումը, հատկապես այն ժամանակ, երբ քրիստոնյաներ և այլ փոքրամասնություններ են հալածվում, աններելի է, այն սխալ ուղերձ է հղում և վնասում է ԱՄՆ-ի վստահելիությանը¦, – ավելացրել է Արդունին:
Գերժամանակակից առցանց թանգարանի միջոցով Համագումարը հավատարիմ է մնում Ցեղասպանության մասին կրթությանը, իրազեկմանը և դրա կանխարգելմանը: Ինտերակտիվ կայքն այցելուներին հրավիրում է ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը և 1915 թ. ճակատագրական իրադարձությունները և կպայքարի Հայոց ցեղասպանության ժխտման դեմ ճակատում:
Ցեղասպանության կանխարգելումը մեր պարտականությունն է, և մենք լիահույս ենք առ այն օրը, երբ ԱՄՆ-ն կունենա նախագահ, ով ճշմարտությունն է ասում Հայոց ցեղասպանության մասին և ուժգին հակահարված տալիս բոլոր ցեղասպանություններին:
Համագումարը նաև խիստ մտահոգված է թուրք պատգամավոր Գարո Փայլանի անվտանգությամբ և բարեկեցությամբ: Թուրքիան պետք է երաշխավորի իր քաղաքացիների խոսքի ազատությունը և պետք է պահպանի իր պատգամավորների անձեռնմխելիությունը այս կապակցությամբ, ինչպես նաև վերջ տա ցեղասպանության ժխտման իր միջազգային քարոզարշավին:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական համագումար