ԵՊՀ-ում այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Հրանտ Բագրատյանի` վերջերս հնչեցրած քննադատություններին: Հիշեցնենք` ՀԱԿ պատգամավորն ասել էր, որ «մենք զոհ ենք տվել, որովհետեւ մեր զինվորը իրիկունը 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք»:
«Պարոն Բագրատյանը երեւի հին տեղեկություն ունի, որը երեւի իր ժամանակ եղած կապի միջոցների մասին է, որովհետեւ շատ բան չի համապատասխանում իրականությանը` տեխնիկական զարգացման պատճառով: Մեր բանակում գիշերային տեսադիտման սարքերը եւս իրենց սերունդներն ունեն: Այն խնդիրները, որոնք լուծում էին երկրորդ սերնդի ջերմասարքերը երեք տարի առաջ, այսօր երրորդ սերնդի ջերմասաքերը չեն կարող լուծել: Մի մոռացեք, որ հակառակորդը եւս զարգանում է: Այսօր ստեղծվում են այնպիսի հագուստներ, որոնք խաբում են անգամ ջերմասարքերին»,-ասաց պարոն Հովհաննիսյանը` հավելելով, որ վերջին տարիներին մեծ քանակության համապատասխան տեխնիկական միջոցներ են մատակարարվել բանակին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ