Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայում ես՝ 70 տարեկան կինը փեշի տակից քվեաթերթիկ է հանում». ՀՀԿ պատգամավոր

Ապրիլ 25,2016 18:45

Այսօր ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանը ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց, թե ինչպե՞ս կարող են կանխել ընտրության նկատմամբ վերահսկողությունը. «Կոնկրետ  վերջերս ընտրությունների ժամանակ  դեպքեր են եղել, նայում ես՝ 70 տարեկան կինը փեշի տակից քվեաթերթիկ է հանում: Արդեն 18-80 տարեկանները հեռախոսով նկարում են իրենց քվեաթերթիկները: Դուք սրա մասին ի՞նչ կարծիք ունեք»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարուսելը եւ լուսանկարահանումը կորցնում են իրենց արժեքը: Ի վերջո` մարդիկ լուսանկարահանում են, որպեսզի դարձնեն ընտրությունները վերահսկելի: Այդ երկու մեխանիզմները՝ կարուսելն ու լուսանկարահանումը գործում են մի պայմանում, եթե քվեաթերթիկները սահմանափակ են եւ անձը ստանում է 1 քվեաթերթիկ: Բայց ԱԺ ընտրությունների ժամանակ չօգտագործված քվեաթերթիկները արկղով դրված են, մարդիկ այնտեղ են նետում: Բացարձակապես որեւէ արժեք չունի քվեաթերթիկը, ինքը ընդհանրապես հատուկ հաշվառման փաստաթուղթ չէ: Կարուսելի գաղափարախոսին կարելի է մի 15 հատ քվեաթերթիկ տանել, նվեր տալ: Մենք ուզում ենք, որ վերանա հսկողությունը ընտրողի կամքի արտահայտման նկատմամբ: Եթե քվեաթերթիկները անսահմանափակ են, մաքուր քվեաթերթիկը հեշտ հասանելի է, սրա գաղափարը վերանում է: Մարդը կարող է մի հատ քվեաթերթիկ վերցնել, նշել այն մարդու անունը, ով վերահսկում է, լուսանկարել, հետո շպրտել դա ու վերցնել նոր քվեաթերթիկ, նշել վրան ում ուզում է»:

Մնացական Մնացականյանը նաեւ առաջարկեց, որ քվեախուցը հակառակ կողմով դնեն, ոչ թե մարդը մեջքով կանգնի դեպի պատը, այլ՝ հակառակը, որպեսզի պայուսակից ինչ-որ բաներ չհանի ու ընտրակեղծարարություն չանի, հանձնաժողովի անդամները տեսնեն, թե ինչով է զբաղված:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դա վերահսկելի կդարձնի եւ ավելի հավանական է, որ մեջքի հետեւից կտեսնեն իր ընտրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930