Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրենք, ես ունեմ մի քանի անձնագիր, սրա դեմը ո՞նց եք առնում». Ստեփան Մարգարյանը՝ Դավիթ Հարությունյանին

Ապրիլ 25,2016 18:33

ԱԺ պատգամավոր ընտրվելու համար պետք է հայերենին տիրապետել իմանալ: Իսկ հայերենի իմացություն ասելով՝ իշխանությունը հասկանում է՝ միջնակարգ դպրոցում հայերենի կուրսն անցնելը:

Այս մասին այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ կարծում եք, միջնակարգ դպրոցն ավարտելը բավարա՞ր է՝ հայերենին տիրապետելու համար:

Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց. «Կախված, թե մենք ինչ մակարդակի հայերենի տիրապետում ենք ուզում ստուգել: Տարբերակ կա, որ մարդը պետք է հայկական կրթություն ստացած լինի: Բայց մարդ կարող է սովորած լինի որեւէ՝ ազգային փոքրամասնության դպրոցում ենթադրենք, նա եթե անցել է ծրագրով դասական հայոց լեզուն, մենք ընդունում ենք այդ մոտեցումը: Կարող է մարդը ավարտելուց հետո կորցնի հայերենին տիրապետման ողջ կարողությունը, տեսականորեն գուցե այո, բայց այս առումով լրացուցիչ արգելքներ չարժի որդեգրել: Այս մոտեցումը համապատասխանում է բազմաթիվ այլ երկրների մոտեցումներին»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ հարցրեց՝ «Դուք խոսելով տարածված ընտրախախտումները կանխելու մասին՝ միայն նշում եք լցոնումը, կարուսելը, ուրիշի փոխարեն քվեարկությունը, բայց կա մի տարածված խախտում, որի մասին չնշեցիք. Ենթադրենք, ես ունեմ մի քանի անձնագիր՝ տարբեր հասցեներով, անուններով, չի բացառվում, որ իմ մատնահետքն էլ գրանցման սարքի բազայում լինի, սրա դեմը ո՞նց եք առնում»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ մեր երկրում գործի մի հանցավոր խումբ, որը մի քանի անձնագիր կտա մի մարդու, դրանցով ընտրելը մի քանի տեղամասերում բացառված է. «Մենք մտցրել ենք մատնահետքերով ստուգումը: Եթե անգամ ունեք 2 կամ 3 տարբեր անձնագիր, դուք թողնելու եք ձեր մատնահետքը, իսկ սարքը համեմատելու է՝ կա՞ արդեն նման մի մատնահետք թողած»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    ԱԺ պատգամավոր ընտրվելու համար պետք է հայերենին տիրապետել այլ ոչ թե տիրապետել իմանալ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930