Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմի զոհերի 60-70 տոկոսը հատուկ ջոկատայիններ են

Ապրիլ 25,2016 18:25

Այս պահին հայկական կողմը չունի հստակ ապացույցներ` ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերում «գորշ գայլերի», «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ներգրավվածության մասին: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ մեկ տվյալ է ապացուցված` ադրբեջանական բանակի կազմում Թուրքիայի ԶՈՒ պահեստազորային է  զոհվել.

«Նման դեպքում պետական հասցեական մեղադրանք չես կարող հնչեցնել, որովհետեւ մարդն իր եղբայրական Ադրբեջանի համար գնացել-կռվել է: Եթե լինեն տվյալներ ԻՊ-ի ներգրավվածության մասին, առաջիկայում կներկայացնենք: Ադրբեջանական կողմի զոհերի 60-70 տոկոսը, որն առաջին հարվածն է հասցրել, Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն են եղել, ժամկետային զինծառայողներ չեն եղել. կռվել են սպաներ, ենթասպաներ եւ պայմանագրայիններ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա միանգամից տվեց «բա ինչու մեր կողմից արհեստավարժ սպաներ չեն կռվել» հնարավոր հարցի պատասխանը. «Նախ, դա ծայրագույն ռազմական սխալ է` կիրառել միայն պրոֆեսիոնալներին: Ադրբեջանն իր ԶՈւ նկատմամբ վստահություն չուներ, դրա համար էլ նման քայլի է դիմել` դեմ տալով նման զորախմբերի: Ադրբեջանը գնում է իր հատուկ ստորաբաժանումները վերացնելու ճանապարհով, քանի որ ամբողջ աշխարհում հատուկ նշանակության ջոկատայինը պատրաստվում է 10-15 տարում»:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ ադրբեջանական կողմի զոհերի թվում են եղել գնդապետ, փոխգնդապետ, մայորներ:

Հանդիպման այլ մանրամասները` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930