«Ռուսական զենքի դեպքում 1980-ականներից հետո ոչ մի լավ բան չի ստեղծվել` բառի բուն իմաստով: Մամուլում շրջանառվող տեղեկությունները` «T-90» տանկերի, «Սմերչի» եւ այլնի մասին, այդ բոլորն անխտիր ստեղծվել են 80-ականներին: Ռուսական զենքի դեպքում անգամ «1990-ականների զենք» հասկացությունը չկա: Ամիսներ առաջ ֆուրորով Կասպից ծովից հրթիռներ արձակվեցին դեպի Սիրիա, որոնք եւս ստեղծվել են 1980-ականներին»,-այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայկական կողմի` 80-ականների զենքով կռվելու հանգամանքին, ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ աշխարհի ամենառաջադեմ պետությունների ցամաքային զինատեսակների մեծ մասը ստեղծվել է 80-ականներին, երբ «Սառը» պատերազմի «պիկն» էր. «Շատ քիչ պետություններ են դրանից հետո լուրջ զինագործությամբ զբաղվել, մասնավորապես ԱՄՆ-ն, օրինակ` թռչող սարքերի մասով»: Հովհաննիսյանը զենքի հետ կապված նշյալ գնահատականներին «զգացմունքային վերարտադրություններ» որակումը տվեց:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ