Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արլեմ Դեզիր. Չի կարող խոսք լինել միջազգային անվտանգության մասին, քանի դեռ Կովկասում պատերազմի վերսկսման ռիսկ կա

Ապրիլ 25,2016 17:43

«Այսօր իրավիճակը աշխարհում ծայրահեղ վտանգավոր է»,- ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:

Ըստ նրա, պատճառներից մեկը այն է, որ իրենց համոզմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող դիտարկվել որպես սառեցված հակամարտություն. «Այսօր տեսել ենք տարածաշրջանում բարբարոսության այդ դրսեւորումները, իմացել ենք, թե ինչ է կատարվում այս եւ ընդհանրապես ավելի ընդարձակ տարածաշրջանում: Երեւի թե անհրաժեշտություններից մեկն այն է, որ այսօր շատ հրատապ է գտնել քաղաքական ճանապարհներ ստեղծված հակամարտային իրավիճակները հանդարտեցնելու, դրանց լուծումներ գտնելու համար»:

Նա հավելեց, որ տարածաշրջանում կատարվածը իր ազդեցությունը ունի նաեւ Եվրոպայի վրա, ինչպես օրինակ՝ Սիրիայում, Իրաքում տեղի ունեցած գործողությունների արդյունքում, փախստականների հոծ ալիքը հասավ ընդհուպ մինչեւ Եվրոպա. «Չի կարող խոսք լինել միջազգային անվտանգության մասին, քանի դեռ Մերձավոր Արեւելքում շարունակվում է պատերազմ, քանի դեռ Կովկասում պատերազմի վերսկսման ռիսկ կա: Երեւի թե պատճառներից մեկը սա է, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ի դեպ Եվրամիության միակ երկիրն է, որը ներգրավված է Մինսկի խմբի ձեւաչափում, իր նպաստավոր ավանդն է բերում այս հակամարտության կարգավորման գործընթացին»:

 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930