Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղցի իրավապաշտպանը Սերժ Սարգսյանից պահանջում է Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը

Ապրիլ 25,2016 23:13

Արցախի հանրապետական կուսակցության համանախագահ, մարդու իրավունքների բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի` ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցին, հնչած հայտարարություններին եւ Ղարաբաղում առկա տրամադրություններին` նշեց.

Արցախի հանրապետական կուսակցության համանախագահ, մարդու իրավունքների բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի` ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը

Արցախի հանրապետական կուսակցության համանախագահ, մարդու իրավունքների բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի` ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը

«Ես եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը կարծում ենք, որ այս 5 օրերին ադրբեջանական դրոշի տակ անկախ Լեռնային Ղարաբաղի դեմ վարած պատերազմում հանդես է եկել ագրեսորների միջազգային կոալիցիան` ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը եւ Ռուսաստանը: Հակամարտության կողմերին վաճառելով մահացու զենք` նրանք կոպիտ խախտել են միջազգային իրավունքը, հետեւաբար, եւ այդ պետությունները հանդիսանում են Ադրբեջանի հանցակիցը` ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի դեմ վարվող ռազմական ագրեսիայի գործում:

Ինչ վերաբերում է Լավրովի`քաղաքական երկխոսության վերականգնման հայտարարությանը, ապա կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարությունը կարող է երկխոսություն վարել Ադրբեջանի հետ միայն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման կոնտեքստում: Այդ առումով, հարկ է նշել ՀՀ ԱԳՆ ապաշնորհ ղեկավարությանը`Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, որը տապալել է ոչ միայն ամբողջ քաղաքական գործընթացը, այլ նաեւ չկարողացավ կազմակերպել միջազգային աջակցություն միջազգային ագրեսիայի դեմ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից վարվող պայքարում: ՀՀ նախագահը, ելնելով Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ ամբողջ հայության շահերից, պետք է անհապաղ ազատի Էդվարդ Նալբանդյանին եւ Սեյրան Օհանյանին զբաղեցրած պաշտոններից, ինչպես նաեւ` նրանց հետ միասին ռազմական գերատեսչության ամբողջ կաշառակեր ղեկավարությանը»:

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի` ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ` ապրիլի 26-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930