Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը հե՞չ

Ապրիլ 25,2016 18:00

«Ես ցավում եմ, որ իմ գործընկերը նման հայտարարությամբ հանդես եկավ, որովհետեւ իր հայտարարությունից հետո, ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորների գրանցվելը եւ քննարկումներին մասնակցելն ապացուցեց, որ կոնսենսուսի կայանալ-չկայանալու որոշման տիրույթն այդտեղ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն`անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ՀԱԿ խմբակցությունն առկախում է  իր մասնակցությունը ԸՕ-ի հետագա քննարկումներին: ԸՕ-ի քննարկումներին իրենց մասնակցությունն առկախեցին միայն Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը:

Խորհրդարանում այսօր մեկնարկած ԸՕ նախագծի քննարկումները Հովհաննես Սահակյանին հույս են տալիս մտածել, որ մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում դարձյալ փոխհամաձայնություններ կլինեն վիճելի հարցերի շուրջ:

Հարցին`իր այդ քայլով ՀԱԿ-ն արդյոք շանտաժի  ճանապարհով չի գնում, Հովհաննես Սահակյանն ասաց, որ ԸՕ-ն բացառապես իրավական հարթությունում չի, այն նաեւ քաղաքական նշանակություն ունի. «Քաղաքական կոմպոնենտը գերակշռեց այս քննարկումներում: Բայց հավատացեք, շատ ավելի լուրջ իրավական խնդիրներ եւ մեխանիզմներ կան, որոնք պետք է քննարկվեն`հասկանալու համար, արդյոք դրանք թույլ կտան քաղաքական առումով ավելի լավ ընտրություններ կազմակերպել: Քաղաքական շանտաժը, քննարկումների ծանրության կենտրոնն այլ տեղ տեղափոխելը`այլ խնդիր է»:

Դիտարկմանը`չե՞ք պատրաստվում ՀԱԿ-ին խնդրել, որ վերադառնան քննարկումների, Հովհաննես Սահակյանն ասաց. «Մենք հարգում ենք մեր ընդդիմախոսներին, բայց խնդրում ենք, որ հարգանքը փոխադարձ լինի եւ որոշումները կայացնելիս ավելի խոհեմ լինեն»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930