Ներկայումս Հայաստանն ունի ժողովրդի մեծամասնության կողմից մերժված տոտալիտար սահմանադրություն, հետեւաբար, այսուհետ երկրում ընդունվող բոլոր օրենքները պետք է համապատասխանեցվեն դրան: Ըստ այդմ՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը եւս բխում է այդ սահմանադրությունից եւ նրա դրույթները նպատակաուղղված են իշխող քաղաքական կուսակցության խորհրդարանական մեծամասնություն կամ գերակայություն ունենալուն, իսկ նորամուծությունները, ինչպիսիք են վարկանիշային ցուցակների տարբերակը, քվեների կարմիր ու կանաչ երանգավորումները, էլեկտրոնային գրանցման տեխնոլոգիան, ընտրությունները կեղծելու նոր մեթոդներ են:
Մտահոգիչ է նաեւ հետեւյալ խնդիրը.նախագծում տեղ չեն գտել ԵԱՀԿ-ԺՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցի առաջարկությունները, հատկապես ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն ու ցուցակների ճշտումը, բողոքների եւ բողոքարկումների համար օրենսդրական հիմքերի վերանայումը եւ այլն: Նաեւ նկատվում է, որ իշխանությունները հիշյալ էական խնդիրները լուծելու համար մտադրություն չունեն, այլ հաթաթաներ են տալիս, թե որեւէ զիջման չեն գնալու, եւ ստորագրված ցուցակները չպետք է հրապարակվեն, քանզի սահմանադրական դատարանը արգելել է ըստ Էդ. Շարմազանովի, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի տեղեկացման:
Մոսկվաբնակ իրավաբան Արամ Մխիթարյանի հրապարակումը կարդացեք «Առավոտի» չորեքշաբթի օրվա համարում: