Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսաբնակ ջութակահար. «Մոտիկ-բարեկամ չունեի ղեկավարության շրջանում, որ ժամանակին ինձ կոչում շնորհեին»

Ապրիլ 25,2016 17:20

Ֆրանսաբնակ ճանաչված ջութակահար, Փարիզի Ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր Հրաչյա Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստանում առայսօր շնորհվող կոչումների մասին, իր օրինակը բերեց. «Ես 46 տարեկանում եմ Հայաստանից գնացել, բավականին հայտնի ջութակահար էի, աշխարհով մեկ համերգներ էի ունեցել, սակայն չունեի մոտիկ-բարեկամ ղեկավարության շրջանում, որ ինձ կոչում շնորհեին: Տարիներ շարունակ ծանոթներս կոչումներ էին ստանում, ես՝ ոչ, մինչդեռ այն ժամանակ պատկերավոր ասած՝ արդուկն էլ միացնեին, ես էի նվագում: Վերջում, երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր, առաջարկեցին, որ կոչում շնորհեն, արդեն ես չուզեցի:

Զավեշտականն այն էր, որ երբ խումբ էր գնում արտասահման՝ երկիր ներկայացնելու, ինձ էին ուղարկում, ոչ թե կոչումավորներին: Ես էլ փաստորեն աշխարհը ման եկա՝ առանց վաստակավորության ու շատ էլ գոհ եմ»:

Մանրամասները՝ ապրիլի 25-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930