Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է իջեւանցի լրագրողը թուրք լրագրողներից օգնություն խնդրել

Ապրիլ 25,2016 17:10

Իջեւանցի լրագրող Լիա Ճաղարյանը ապրիլի 3-ին, երբ Ղարաբաղում թեժ մարտեր էին ընթանում, Ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկեր թուրք լրագրողներին, հայտարարելով. «Հարգելի գործընկերներ,այսօր ես Ձեզ դիմում եմ, որպես ընկերների և խնդրում Ձեր օգնությունն ու աջակցությունը: Ինչպես գիտեք արդեն 2 օր է, ինչ Արցախում «պատերազմական» գործողություններ են, որոնք սկսվել են անմեղ երեխաների արյան հեղեղմամբ… Զոհերն ու վիրավորները բազմաթիվ են` ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից: Հիմա ժամանակը չէ փնտրել մեղավորների ստեղծված իրավիճակի համար: Ես պարզապես խնդրում եմ կատարել Ձեր մարդասիրական պարտքը և հակապատերազմական հոդվածներով հանդես գալ թուրքական մամուլում: Հասկանալով նաև մամուլի ազատության հնարավոր խնդիրները Թուրքիայում` ես Ձեզնից չեմ խնդրում կողմնապահական հոդվածներ: Ցանկության դեպքում պատրաստ եմ տրամադրել անհրաժեշտ նյութեր և լուսանկարներ հակառակորդի կողմից կատարած վայրագությունների մասին, որոնք հակասում են միջազգային բոլոր նորմերին:

Անկախ ազգությունից` մենք պետք է կատարենք մեր լրագրողական պարտքը` միայն ՃՇՄԱՐԻՏԸ լուսաբանելով և ներկայացնելով ժողովրդին: Դուք եղել եք Հայաստանում և շփվել հայ ազգի հետ, այժմ ժամանակն է նաև կանգնել այս ազգի կողքին դժվարին իրավիճակում: Հուսով եմ, որ Թուրքիան նույնպես ունի ազատ մամուլ:Նաեւ հարկավոր է հիշել, որ մարդկությունը պետք է վերջ դնի յուրաքանչյուր պատերազմի, և ոչ թե պատերազմը` մարդկությանը»:

Իջեւան քաղաքի պատկերասրահում որպես մասնագետ գրանցված, լրագրողական գործունեությամբ զբաղվող Լ. Ճաղարյանին հարցրինք, թե թուրք լրագրողների հետ ինչպե՞ս է գործընկերություն հաստատել: Նա հայտնեց, որ ինքը Եվրամիության կողմից ֆինանսավորված, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված, ծրագրի շրջանակներում, հայաստանցի ավելի քան մեկ տասնյակ լրագրողների թվում 2014թ. հոկտեմբերի 13-21-ը եղել է Թուրքիայում:

Նրա խոսքերով՝ իրենց հետ Թուրքիայից Հայաստան են եկել մի քանի թուրք լրագրողներ, ովքեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ են դրել: Լ. Ճաղարյանն ասաց, որ ծրագրի մասնակից թուրք լրագրողների հետ ֆեյսբուքյան ընկերներ են դարձել, նրանցից ոմանք արձագանքել են ֆեյսբուքում իր վերոհիշյալ հայտարարությանը, սակայն Լիան հիմա չի կարծում, որ նրանք ղարաբաղյան մարտերի թեմայով օբյեկտիվ հոդվածներ կգրեն:

Ի դեպ, նրա գործընկեր թուրք լրագրողների թվում է Թուրքիայում հայտնի «Զամանի» լրագրողը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը` Լիա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դավիթ Ա. says:

    Այս <> ուղարկել ռազմաճակատ միգուցե անօդաչու սարքերի հետ բանակցություններ վարի, կամ էլ իր գործընկեր թուրք լրագրողներին այնտեղ հանդիպի դեմ առ դեմ հարցերը լուծի

  2. Վարդան Ա says:

    Ապրես Լիա ջան. Ուրախ եմ որ քեզ նման կոլեգա ունեմ

  3. Սմբատ says:

    Ապրես ճիշտ էս արել Լիա ջան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930