Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանույշ Պապյան. Ոստիկանապետը պետք է ներողություն խնդրի

Ապրիլ 25,2016 17:05

«Իրավապաշտպանների եւ փաստաբանների հետ քննարկում ենք մեր քայլերը: Հայցեր ենք պատրաստում եւ դիմելու ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, ինչպես նաեւ դատարան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց 1in.am եւ Lragir.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանը:

Հիշեցնենք, երեկ Ծիծեռնակաբերդում, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողի դիտարկմանն ի պատասխան`ոստիկանության բարեփոխումների մասին, նրանց անվանել է դեղնած, գունաթափված, իսկ վերջում Սիրանույշ Պապյանի դիտարկմանը արձագանքել է. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

Սիրանույշ Պապյանը գտնում է, որ ոստիկանապետը առնվազն պետք է ներողություն խնդրի. «Ինչքան էլ այսօր ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետը փորձեց մեկնաբանել երեկ տեղի ունեցածը, այնուամենայնիվ ակնհայտ է, տեսանյութ կա եւ բոլորը կարող են տեսնել, եւ որեւէ կերպ չի մեղմում ոստիկանապետի պահվածքը»:

Լրագրողը կարծում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ չեն գիտակցում չորրորդ իշխանության դերն ու նշանակությունը: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ պաշտոնյաներին դուր չի գալիս լրագրողների հարցերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    «Ես քո մեջ կին չեմ տեսնում»
    Բոլոր դեպքերում էլ (թե տղամարդ,թե ոստիկաապետ) նա իրավունք չունի նման բան ասի կնոջն,դա վիրավորանք է եվ հետևաբար, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի,7.վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվություն է կրում վիրավորողը,բայց չմոռանանք թե որտեղ էնք մենք ապրում:Նա երբեմն խոսումէ առանց մտածելու, երբ ստում է:Որպես հայ մի գուցե իր հոգով ժողովրդի հետ է բայց, նա լինելով ոստիկանապետ, կատարումբ է միմիայն ՀՀ նախագահի հրամանները, հակառակ դեպում նա նունպես կդառնա փախստական:
    Իսկ ինչ սուտ ասեց Վ.Գասպարյանն այդ պատասխանից առաջ:
    Սպառազինության խնդիր չէնք ունեցել եվ չունենք էլ:ՀՀ զինված ուժերը ունի հմապատասխան զենք եվ կարող էն տալ արժանի հակահարված:Ամենկարեվորն որ մենք ունենք ոգի կամ կյանքի ուժ, եվ այդ 92 ոգու շնորհիվ մենք կարողացանք կանգնեցնել թշնամուն: Մեր սիրելի ոստիկանապետն երեվի չի լսել ՀՀ ՊՆ-ի հայաարությունը որ բանակը օգտագործում է 80-ական թթ զենքեր:
    Բայց մյուս կողմից էլ կարելի է ընդունել որ մեր ոստիկանպետը որպես հայրենասեր, բոլորովին էլ ճիշտ է ասում:Այո ՀՀ ՊՆ ունի համարժեք զենք եվ չեն օգտագործում այն, միմիայն սպասելով ծայրահեղ վիճակի,բայց առայժմ կդիմավորենք մեր 92 զինվորների ոգիներով,իրենց կյանքի հաշվին:Կարելի է ներել Վլաիմիր Գասպարյնին իր ազնվության համար ճիշտ արտահատվելով, որ իրոք ունենք զենքեր միմիայն այն չենք օգտագործում,որովհետեվ ՀՀ նախգահն չի թույլատրոմ:
    Լավ է կորցնենք 92 զինվոր եվ սպա, քան թե օգտաործենք այդ զենքերն:Դրանք շատ փող արժեն, օգագործելուց հետո որտեղից փող նորից գնելու:
    Ադրբեջանը կիրառել է զինուժ, այդ թվում՝ Ռուսաստանից ձեռք բերված Սմերչ և ՏՕՍ 1 զինատեսակներ. հայկական կողմը միմիայն կարողացավ մեղադրել ռուս գործընկերներին որոշ փաստեր հիշեցնելով:
    Մեր զինվորն կռվում է իր կյանքը չխնայելով, իսկ մենք չենք պաշտպանում նրանց իրավունքները:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930