Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանական թեւը պատրաստ է ստորագրել այդ թղթի տակ». Դավիթ Հարությունյան

Ապրիլ 25,2016 16:55
davit harutyunyan

ԱԺ-ում արդեն սկսվել են «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագծի վերջնական տարբերակը՝ անդրադառնալով ընդդիմության բոլոր առաջարկներին:

Նա վստահեցրեց, որ եթե նույնիսկ ընդունեն մատների թանաքոտման տարբերակը՝ Վրաստանի օրինակով, դա իրեն չի արդարացնելու, որովհետեւ Վրաստանում էլ մի շարք խնդիրներ առաջացան: Այնտեղ էլ բողոքեցին, որ ուլտրամանուշակագույն լույսի փոխարեն սովորական լամպ է դրված եղել, անգույն թանաքի տեղն էլ ջուր է լցված եղել, թանաքի բաղադրությունը փոխել են եւ շուտ ցնդվող  թանաք են դրել եւ այլն:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ի սկզբանե էլ պարզ էր՝ «4+4+4» ձեւաչափում կոնսենսուս չէր լինելու: Բայց գոնե այն հարցերի շուրջ, որտեղ կա միասնական մոտեցում, կարող են միասնական պահանջ ձեւակերպել ու ներկայացնել դոնորներին. «Ի՞նչն է մեզ խանգարում տեղամասում նկարահանել ընտրական գործընթացը: Իրար հետ հարաբերվելու միակ եզրույթը մնացել է «մարդոբոյը»: Եկեք միասնական գոնե այն հարցում, որտեղ կա կոնսենսուս, դիմենք դոնոր կազմակերպություններին»:

Դավիթ Հարությունյանն ընդունեց. «Շատ լավ առաջարկություն էր, առաջարկում եմ, որ ձեւակերպեք, մենք կմիանանք»: Նա ասաց, որ պատրաստ են 4 խնդիրների լուծման հետ կապված դիմել դոնոր կազմակերպություններին: Դրանք են՝ ընտրողների գրանցման սարքերի ձեռքբերումը, ծրագրային ապահովումը կամ մատնահետքերի համադրման ծառայության ստեղծումը, տեղամասերում տեսանկարահանումը, ամբողջ երկրում ընտրողներին անվճար ID քարտերի տրամադրումը. «Ես դեմ չեմ, եկեք ձեւակերպենք ձեր ասածը: Իշխանական թեւը պատրաստ է ստորագրել այդ թղթի տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930