Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում

Ապրիլ 25,2016 16:02

Ապրիլի 24-ին Շվեդիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ։

Ստոկհոլմում տեղի ունեցավ երթ դեպի Թուրքիայի դեսպանություն, որի ավարտին մասնակիցները կենտրոնական Կունգստրեգորդեն զբոսայգում գտնվող Սբ. Յակոբ եկեղեցում մասնակցեցին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին։ Արարողությանը ներկա էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, հայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ։

Պատարագին հետևեց շվեդահայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված հիշատակի միջոցառումը՝ ցույց Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում։

Տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև Սյոդերթելյե, Օրեբրո, Նորշյոփինգ, Գոտեբուրգ և Մալմյո քաղաքներում։ Սյոդերթելյեի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպված միջոցառմանը ներկա էր քաղաքապետ Բոել Գոդները։ Վերջինս իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցին։

Օրեբրոյում տեղի ունեցած միջոցառումը սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողությամբ։ Ելույթ ունեցան Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էվա-Լենա Յանսոնը և Խորհրդարանի նախկին պատգամավոր, Օրեբրոյի համայնքային խորհրդի անդամ Մուրադ Արթինը։ Միջոցառումը շարունակվեց եկեղեցում, որտեղ ելույթ ունեցավ Օրեբրոյի քաղաքապետ Ագնետա Բլոմը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930