Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

11 գործարար ու նրանց հաճախորդներն ամեն օր տուգանվում են. պարտաճանաչ հարկատուները որոշել են բիզնեսները փակել, եթե հարցը չլուծվի

Ապրիլ 25,2016 15:40

Ամեն օր Արշակունյաց 2 հասցեում կանգառ կատարող ավտոմեքենաները, որոնք օգտվում են նշյալ հասցեում տեղակայված խանութների ծառայություններից թեկուզ մի քանի րոպեով, տուգանվում են: Տեսախցիկը տեղադրված է Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկում:

Եթե բազմաթիվ բողոքներից հետո նրանց տուգանքը կազմում էր 5-10 հազար դրամ, ապա արդեն քանի օր է, կրկին տուգանքը 20 հազար դրամ է, ինչպես որ նախկինում էր: Այս հասցեի գործարարներն ու նրանց հաճախորդները ակտեր է, որ ստանում են:

Այսօր տնտեսվարողները Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ, եթե այսպես շարունակվի, ապա իրենց բիզնեսները փակվելու վտանգի տակ են, քանի որ հաճախորդները մեկ-երկու տուգանվելով, հրաժարվում են այս խանութների ծառայություններից օգտվել:

«Հիմա ինչն է մեծ, մրցակցությունը, նրանք կգնան այնտեղ, որտեղ կարող են առանց տուգանվելու առեւտուր անել: Տնտեսվարողների խնդիրը չեն լուծում, բայց հարյուր հազարների տուգանքների են ենթարկում: Ամեն անգամ 20 հազար դրամ տուգանք են գրում, եթե հաճախորդը մի քանի րոպեով մոտենում է մեր խանութներին ապրանք գնելու: Մեզ նույնպես տուգանում են, եթե ավտոմեքենան մայթ է բարձրանում: Մեծ ապակիներ, կահույք եւ այլ ապրանքներ են, ինչպե՞ս հասցնեն ավտոմեքենայի մոտ, եթե այն կանգնեցնեն 50-100 մետր այն կողմ: Այս փողոցում այլ կերպ հնարավոր էլ չէ. որքան էլ վարորդն ուզի, չի կարող մեքենան փողոցում կանգնեցնել»:

Տարիներ շարունակ պետբյուջե հարկուտուրքեր վճարած 11 տնտեսվարող, ուր ասես որ չեն դիմել: Չկա մի պետական կառույց, որը կզբաղվի գործարարների խնդրով: Քաղաքապետարանն ասում է` մեր գործը չէ, եւ որ խնդիրը ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենքի հետ է կապված: Ոստիկանությունն էլ պնդում, թե օրենքի պահանջն է, իրենք ոչինչ անել չեն կարող:

Մինչ պետական գերատեսչությունները մեկը մյուսի վրայից «գցում» են պատասխանատվությունը, գործարարներին հարյուր հազարների տուգանքներ են գալիս: Տնտեսվարողները պատրաստվում են նամակով դիմել վարչապետին, որպեսզի գոնե նա մատնանշի այն կառույցը, որտեղ կարող են այս խնդրով զբաղվել եւ գործարարներին ազատել արհեստական ստեղծված խոչընդոտից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930