Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանն իշխանությանը սթափության կոչ է անում (Տեսանյութ)

Ապրիլ 25,2016 15:22

«Եթե գործընթացն արդյունք չի տալիս, ուզում է մեր մասնակցությամբ, լինի, ուզում է`առանց մեր մասնակցության: Դա ոչ մի բան չի փոխում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Խոսքն Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին է, որոնց ՀԱԿ-ն իր մասնակցությունն առկախեց: Այդ մասին լիագումար նիստում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Պատճառն այն է, որ իշխանությունն ընդառաջ քայլ չի կատարել եւ նախագծի շուրջ փոխհամաձայնություն չկա:

Լեւոն Զուրաբյանն ասում է, այն հարցերը, որոնք դրված են, դրանք ՀԱԿ-ին պետք չեն, դրանք ընդհանուր ընդդիմության, քաղհասարակության միացյալ պահանջներն են եւ իրենք այդ պահանջի շրջանակներից դուրս չեն գալիս. «Սա ամբողջ հանրության պահանջն է, դրանց ընդունումից շահելու է ողջ ժողովուրդը: Սթափության անհրաժեշտություն կա: Եկել է սթափվելու պահը, բայց մենք դա չենք տեսնում»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո իր հարցազրույցում Տեր-Պետրոսյանն ասաց, որ կոչ է արել իշխանությանը`դեմքով դեպի ժողովուրդը շրջվել: Դատելով ԸՕ-ի նախագծի շուրջ չկայացած համաձայնությունից, կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունն ականջալուր չի եղել, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ես ասացի: Իշխանությունը ցույց չի տալիս, որ դասեր է քաղում»:

Հաջորդ հարցին`առկախելով իր մասնակցությունը, ՀԱԿ-ն իրեն քաղաքական լուսանցք չի՞ դնում, Լեւոն Զուրաբյանը հարցով պատասխանեց. «Այդքան հե՞շտ է մեզ հայտնվել քաղաքական լուսանցքում, մի քայլի պատճառով: Եվ ինչո՞ւ եք այդպես կարծում: Եթե ԸՕ-ով մենք չենք ստանալու այն, ինչ որ պետք է հանրությանը, այլ պիտի գանք եւ աշխատենք մանր-մունր տեխնիկական նվաճումների վրա, դա է լուսանցքը: Իսկ այս հարցում, հակառակը, մենք տարանք մի գործընթաց` համախմբեցինք ամբողջ ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը, ստեղծեցինք միասնական պլատֆորմ: Մենք այդ համախմբման, միասնական օրակարգի պահանջատերն ենք»:

Իրականում, Լեւոն Զուրաբյանը գործընթացը ավարտված չի համարում, քանի որ առկախելով իր մասնակցությունը ԸՕ-ի հետագա քննարկումներին, ՀԱԿ-ն «իրականում իշխանությանը սթափության կոչ է» արել. «Եթե չսթափվեն, թող մարգարեները հաճույք ստանան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930