Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ենթադրում Ադրբեջանին տարածքներ զիջելը (Տեսանյութ)

Ապրիլ 25,2016 15:17

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 25-ին «Դիալոգ» մամուլի ակումբում նաեւ անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` երեկ արված հայտարարությանը, թե ոչ մի թիզ հող չենք հանձնելու. «Նախարարն ասում է որպես Պաշտպանության նախարար, ոչ թե որպես պետություն: Իսկ նախագահն ասում է` հիմա բանակցելու մասին խոսք չի կարող գնալ, մինչեւ չվերադառնանք վստահության մթնոլորտին: Նույնը ասել է նաեւ Լավրովը: Նա ասաց` պետք է ստեղծվեն նախապայմաններ, որպեսզի կսկսվեն բանակցությունները, եւ այսօր մենք պետք է մտածենք, թե ինչպես ամրապնդենք զինադադարի ռեժիմը, մշակենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարզել` որ կողմն է խախտել հրադադարը: Իմ կանխատեսմամբ` համանախագահները կաշխատեն այդ ուղղությամբ:

Այստեղ հայկական կողմն առավելություն ունի, որովհետեւ Ադրբեջանը ցույց տվեց, որ որեւէ միջազգային պարտավորություն չի կատարում: Կարծում եմ` հայկական կողմը մոտակա ժամանակներում բանակցությունների չի գնա»,-նկատեց Հարությունյանը:

Իսկ թե ի՞նչ է նշանակում եւ ենթադրում Մադրիդյան սկզբունքների համաձայն` Ադրբեջանին տարածքներ զիջելը, Հարությունյանն ասաց. «Երբ մենք հանձնում ենք մեկ կամ մի քանի շրջան, նշանակում է, որ շփման գիծը մեծանում է, դա էլ ենթադրում է ռեսուրսներ եւ բանակի քանակի ավելացում: Բացի այդ, ստացվում է, որ հանձնում ենք այն դիրքերը, որոնք ուժեղացրել ենք 22 տարի: Իսկ քաղաքներն ադրբեջանական հրետանու համար հասանելի են դառնում»:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930