«1996թ. Հայաստանին մատակարարված 24 հատ «Սկադ» հրթիռները լիովին բավարար են` Բաքուն ամբողջությամբ ավերելու համար»,-ռուս գեներալ, ռազմական եւ քաղաքական գործիչ Լեւ Ռոխլինի գրքից այս մեջբերումն այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում արեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Ապա բանախոսը եւս մեկ հատված ընթերցեց. «Մասնագետները հասկանում են, որ այդ հրթիռային համակարգերի` Մինգեչաուրի ՀԷԿ-ին ուղղված հարվածները կավերեն Ադրբեջանի 1/3-ը եւ ամբողջությամբ կավերեն Բաքուն»:
Հարությունյանը նաեւ ասաց, որ Ադրբեջանի զինատեսակների 70 տոկոսը 1980-ականների արտադրության է. «Դա չի նշանակում, 1980-ականներինը վատ տեխնիկա է: Հայկական կողմի խփված տանկերը էլի 80-ականների են եղել, միայն երկուսն էին ժամանակակից»:
Հարցին, թե ինչու հայկական կողմի հետախուզությունը չի իմացել ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների նախապատրաստման մասին, Հարությունյանն այսպես արձագանքեց. «Հետախուզությունը տարբեր շերտեր ունի: Ադրբեջանում մոբիլիզացիա չեն հայտարարել, որ մենք իմանայինք այդ մասին: Զորքերը չեն բերվել շփման գիծ, որպեսզի մենք բացահայտեինք դա: Պարզապես գործողությունն իրականացրել են այն ուժերով, որոնք եղել են, ուստի բացահայտել հնարավոր չէր: Մենք էլ կարող ենք նման բան անել: Եթե մեր բանակը չտեսներ այդ շարժը, շատ տեղերում կորցրած կլինեինք»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ