Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Իրաքի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

Ապրիլ 25,2016 14:28

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Իրաքի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հասան Համդանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, ովքեր այստեղ էին՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովին: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է քուրդ եւ եզդի ժողովուրդների հետ հարաբերությունների զարգացումը եւ համատեղ պայքարը ցեղասպանությունների կանխարգելման կարեւորագույն գործում` նշելով, որ ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն այսօր շարունակվում է արդեն Մերձավոր Արեւելքում: Անդրադառնալով Թուրքիայի եւ «Իսլամական պետության» քաղաքականությանը տարածաշրջանում, ԱԺ փոխնախագահը նկատել է, որ այսպես կոչված «Իսլամական պետությունը» որեւէ ընդհանրություն չունի իսլամի հետ: Նա նշել է, որ տարածաշրջանում կան երկրներ, որոնք փորձում են ԼՂ հակամարտությանը տալ կրոնական երանգ, ինչը որեւէ աղերս չունի իրականության հետ:

ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում քուրդ եւ եզդի ժողովուրդների նկատմամբ իրականացվող գործողությունների առնչությամբ եւ դատապարտել ցեղասպան քաղաքականության բոլոր երեւույթները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հասան Համդանն ԱԺ փոխնախագահին է փոխանցել Իրաքի խորհրդարանի ողջույնները եւ զորակցություն հայտնել ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդին պատուհասած Ցեղասպանության կապակցությամբ եւ նշել, որ լավ են հասկանում հայ ժողովրդի ցավը, քանի որ այսօր այդ ցեղասպան քաղաքականությունն իրականացվում է Մերձավոր Արեւելքում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ազգային փոքրամասնությունների հարցին. Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ-ում իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն նաեւ եզդի, քուրդ, ասորի եւ ռուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հայրենակիցների նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգածության եւ երկրորդ հայրենիք պարգեւելու համար: Զրուցակիցները կարեւորել են հայ եւ քուրդ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդումն ու պատմությունը նոր էջից սկսելու գաղափարը՝ համամիտ լինելով, որ պատմության սեւ էջերը հետեւանք են եղել Օսմանյան Թուրքիայի վարած քաղաքականության:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930