Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել

Ապրիլ 25,2016 13:58

Երեկ, Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին: Ի դեպ, բանավոր խոսքում չերևացող չակերտները տեսել և ասվածը հենց որպես փոխաբերություն էլ հասկացել են զրույցին մասնակից բազմաթիվ լրագրողներ, ինչը ակնհայտ է նրանց հրապարակումներից:

 

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ շահարկումներից, մանավանդ որ ոստիկանության պետը բաց ու պատրաստակամ է լրատվամիջոցների հետ աշխատանքում և կարևորում է լրագրողների ներդրումը ոստիկանության գործունեությունը լուսաբանելու գործում: Ի դեպ, հենց ոստիկանության պետի նախաձեռնությունն է՝ առաջիկայում կազմակերպել հանդիպում լրագրողների հետ և քննարկել բոլոր խնդիրները: Կարծում ենք, որ դա ավելի օգտակար կլինի, քան ամեն կարգի թյուրիմացությունների ու շահարկումների տիրաժավորումը:

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Որոշ անձիք պարզ փոխաբերությունները չեն ընկալում! Անցած անգամ էլ շմասին անարմար վիճակի մեջ դրեցին՝ որոշ անձիք, չհասկանալով որ նման կառկառուն ինտիլիգենտը բռնաբարել – գլխատելու իրական միտք չի կարող ունենալ! Էն անգամ էլ Գալուստ քեռին ստիպված եղավ բացատրել: Վերջը, աչքիս ոնց որ լավ ժողովուրդ չենք!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930