Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար:
Ապրիլի 22-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է (ավելի քան 1 մլրդ դրամ) օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին:
Շտաբի կողմից պահեստավորված Ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին:
Շտաբի պահեստներից արդեն դուրս է եկել ստացած աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 2,560 տուփ, 7,345 արկղ և 117 տոննա սնունդ, ավելի քան 130,000 շիշ ըմպելիք, մոտ 122,000 տուփ և 177 արկղ ծխախոտ, 2,657 անկողնային պարագաներ և այլն:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին