Ալբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պահակապարեկային ծառայության դասակի 1-ին ջոկի ոստիկաններ Գեւորգ Բայրամյանի, Դավիթ Խաչատրյանի, Սարգիս Հարությունյանի կողմից Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում ծառայություն իրականացնելու ժամանակ, Երեւանյան-13 հասցեում գտնվող մթերային խանութի մոտ, ժամը 22.30-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում մոտեցել է նշված ոստիկաններին եւ Գեւորգ Բայրամյանի նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, այն է՝ նրան ծաղրական հարցեր է տվել կապված ծառայության ընդունման ժամանակահատվածի հետ, այնուհետեւ Դավիթ Խաչատրյանի, Սարգիս Հարությունյանի եւ Գեւորգ Բայրամյանի կողմից իրեն կարգի հրավիրելու օրինական պահանջին ի պատասխան՝ Գ. Բայրամյանի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ նրա առողջության համար ոչ վտանգավոր եղանակով բռնություն գործադրել՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ալբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ