Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են այն հայտնի Բագրատունի թագավորների գերեզմանները, Արշակունի թագավորների ոսկորները

Ապրիլ 25,2016 16:30

Զբոսաշրջիկների համար պետք է կառուցենք Նոյան տապան քաղաքը

Եթե մենք իսկապես նպատակ ունենք համաշխարհային զբոսաշրջության ալիքն ուղղել դեպի Հայաստան, պետք է եկեղեցիներից բացի՝ ներկայացնենք այն, ինչ որ չեն կարող այլ երկրները ներկայացնել։

«Դիսնեյլենդեր» կամ «ֆանթազիալենդեր» գոյություն ունեն շատ երկրներում։ Իսկ Նոյան տապան քաղաքը պետք է կառուցել միայն Հայաստանում։

Ուշագրավ է կից ներկայացվող Հայաստանի քարտեզը։ Կարծես Հայաստանը եկեղեցիների ցուցահանդեսի երկիր է, այնինչ ըստ պատմաբանների՝ Հայաստանը 4-6 հազար տարվա պատմություն ունի։ Ո՞ւր մնացին այդ պատմության հերոսները… Ո՞ւր մնացին մեր աշխարհիկ կառույցները, արքունիքը, բերդերն ու ամրոցները։ Օրինական հպարտանում ենք Անի քաղաքի 1001 եկեղեցիներով։ Բայց ո՞վ կառուցեց Անին եւ նրա 1001 եկեղեցիները։

Ո՞ւր են այն հայտնի Բագրատունի թագավորների գերեզմանները։ Արշակունի թագավորների ոսկորները, ի՞նչ ճակատագրի արժանացան։

Զբոսաշրջիկները Վաղարշապատում Մայր Տաճար էջմիածնից, Սուրբ Հռիփսիմեի եւ Սուրբ Գայանեի եկեղեցիներից զատ՝ այլ բան չեն տեսնում։

Մի՞թե Վաղարշապատ քաղաքը ժամանակին մայրաքաղաք չի եղել։

Եթե եղել է, ո՞ւր են Վաղարշ թագավորի, նրա նախնիների եւ Տրդատ թագավորի գերեզմանները եւ նրանց արքունի պալատները։

Արտաշատը եւ Դվինը իր ժամանակին արեւելքի եւ արեւմուտքի քաղաքակրթության կենտրոններ էին, բայց այսօր… աղբի տակ են թաղված։

Ո՞ւր են Արտաշես աշխարհակալի եւ Տիգրան Մեծի գերեզմանները։

Արդյոք նրանց աճույնները ե՞ւս Արաքս գետի ալիքներին բաժին դարձան։
Հայաստանի 141 թագավորներից միայն Կիլիկիայի թագավոր Լեւոն Վեցերորդն էր, ում բախտը ժպտաց, վախճանվեց եւ թաղվեց Փարիզում։

Տուրիստները գալիս, տեսնում եւ հիանում են մեր եկեղեցիներով, մշակույթով ու հյուրասիրությամբ։ Բայց գնում եւ այլեւս չեն վերադառնում, որովհետեւ Լոնդոնը, Փարիզը, Մադրիդը, Բարսելոնը, Պրահան եւ Հռոմն ավելի ներկայանալի բաներ ունեն նրանց հրամցնելու։
Այս ամենից ելնելով եւ մեն մի իղձ ունենալով՝ Հայաստանը դարձնել համաշխարհային զբոսաշրջության կենտրոններից մեկը, Նոյան տապան քաղաքը Հայաստանում գաղափարն եմ առաջ մղում։

 
ՎՐԵԺ ԱԲՐԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կիրակոսյան Գեւորգ says:

    Եթե մենք մեր թագավորների հետ կապող որեւէ իրական վկայություն նույնիսկ չունենք, Նոյի տապանի հետ ինչպես կապ ցուցադրենք? Ամենաշատը նավանման մի բան սարքելով ու մեջը ,,քյաբաբ,, տալով մենք ում ինչ պիտի ցուցադրենք? Երեւ որ հրեական հին կտակարանը ճիշտ է շարադրված? Միայն մի մեծ հեգնանքի առիթ կստեղծենք: Դրա փոխարեն կարելի է հնագիտական պեղումնավայրերի մի ամբողջ կոմպլեքս սարքավորել, ներգրավելով բնասիրական հետաքրքիր տուրիստական մարշրուտների մեջ, որի հնարավորությունները լիովին ունենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930