Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի սպորտի պալատում տեղի է ունեցել իտալացի աշխարհահռչակ երգիչ Էրոս Ռամազոտիի մենահամերգը։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Իտալացի մենակատարը վրաց հանդիսատեսին է ներկայացել The Perfetto World Tour համերգային շրջագայության շրջանակներում։ Համերգի ընթացքում իտալացին երգել է իր հայտնի Perfetto հավաքածուի երգերը։ Այս հավաքածուն ամենաշատն է վաճառվել աշխարհի ավելի քան 60 երկրներում։
Ի թիվս սիրված այլ երգերի` Ռամազոտին կատարել է նաև Terra Promessa, Più Che Puoi, Cose Della Vita, Più Bella Cosa, Adesso Tu, Se Bastasse Una Bella Canzone երգերը։
Հանդիսատեսի համար կազմակերպվել էր հիանալի շոու. համերգի մեկնարկը կազմակերպվել էր 3D-ի միջոցով, իսկ ամբողջ բեմը հագեցած է եղել նորագույն տեխնոլոգիաներով։
Կարդացեք նաև
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռամազոտիի համերգը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության հեղինակած Check in Georgia ծրագրի շրջանակներում։