Զարգացման Հայկական Բանկի «Էրեբունի» և «Մալաթիա» մասնաճյուղերում ս.թ. ապրիլի 7-ից մինչև հուլիսի 7-ը կգործի 50% զեղչ անհատական պահատեղերի վարձակալության դեպքում: Ակցիան նպատակ ունի քաղաքացիներին հնարավորություն տալ պահել իրենց համար թանկարժեք իրերն ապահով վայրում մատչելի պայմաններով` առանց մտահոգվելու դրանց անվտանգության մասին:
Զարգացման Բանկի «Էրեբունի» մասնաճյուղում առկա են փոքր, միջին և մեծ չափերի պահատեղեր, իսկ «Մալաթիա» մասնաճյուղերում՝ մեծ և փոքր չափերի պահատեղեր, որոնց վարձակալությունը հնարավոր է սկսած 3000 ՀՀ դրամից 1-ից 12 ամիս ժամկետով: Զարգացման Հայկական Բանկն անհատական պահատեղերի ծառայությունն առաջարկում է և´ ֆիզիկական և´ իրավաբանական անձ հաճախորդներին, ինչպես նաև այն անձանց, որոնք դեռևս չեն հանդիսանում Բանկի հաճախորդ:
«Զարգացման բանկի անհատական չհրկիզվող պահատեղերը համապատասխանում են պաշտպանության միջազգային չափանիշներին, պաշտպանվում են ժամանակակից սարքավորումներով և բանկի անվտանգության ծառայության մշտական հսկողության տակ են: Բանկն ապահովում է պահատեղերի պարունակության բացարձակ գաղտնիությունը», – նշվում է հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
«Զարգացման Հայկական Բանկ»